Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՊՀ-ում որոշել են օծանելիք «կեղծել»

ԵՊՀ-ում որոշել են օծանելիք «կեղծել»
07.04.2025 | 14:35

ՈՒրեմն, ԵՊՀ-ում հերթական միջոցառումն է: ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժինը և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն անցկացնում են «օծանելիքի պատրաստման վարպետության դաս»: Թե ինչ կապ ունեն ԵՊՀ-ի աշխատակիցները, առավել ևս` Շառլ Ազնավուրը, օծանելիքի պատրաստման հետ անհայտ է: Թեպետ, անուղղակի կապ, այնուամենայնիվ, կա: Ընդ որում, երկու կապ:

Նախ` Շառլ Ազնավուրն ապրում էր Ֆրանսիայում, իսկ Ֆրանսիան աշխարհին տվել է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Chanel-ը, Dior-ը, Saint Laurent-ը, Hermes-ը, Vichy-ն, Givenchy-ն,Lacoste-ն,

Guerlain-ը, Lancome-ը, Cartier-ը, Kenzo-ն, Cacharel-ը, Nina Ricci-ն և այլն: Անշուշտ, Շառլ Ազնավուրը որևէ կապ չուներ ֆրանսիական բրենդների հետ, սակայն ԵՊՀ-ում մտածել են, որ Ֆրանսիան ... Մարալիկի նման պուճուր տեղանք է:

Բացի դրանից` Նոր Հայաստանի ԵՊՀ-ում կեղծելու ավանդույթ է ձևավորվել: Այստեղ նորաձև է դոկտորական ատենախոսություն կեղծել, կեղծ սնանկ ճանաչվել, կեղծ իրավական ակտեր կայացնել: Այդ իմաստով, օծանելիքն ի՞նչ է, որ չկեղծվի: Եվ, չզարմանաք, որ օրերից մի օր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ինքն իրեն նորաձևության վարպետ (կուտյուրյե) հռչակի: Ենթադրենք` ասի, որ ինքը Dolce & Gabbana-ի Dolce-ն է կամ Gabbana-ն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3060

Մեկնաբանություններ